02/06/2015 17:29
ՀՀԿ-ականները ճնշել են ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինին
Քիչ առաջ ավարտվեց էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ քննարկումները, որը նախաձեռնել էր ՀՀԿ խմբակցությանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, քննարկմանը մասակցում էր նաև ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը, ով նիստի ավարտից հետո հրաժարվեց պատասխանել լրագրողների հացրեցին:
Նրա փոխարեն լրագրողների հարցերին պատասխանեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ նշելով, որ սա նման ֆորմատով առաջին քննարկումն էր:
Aysor.am-ի տեղեկություններով՝ նիստն ընթացել է թեժ մթնոլորտում: Ե. Բիբինին հանրապետական պատգամավորները ճնշել են: ՀԷՑ տնօրենը անկարող է եղել պատասխանել նաև Հանրային ծառայությունները կարգավորող նախագահ Ռոբերտ Նազարյանի հարցերին:
Նիստից դուրս եկող ՀՀԿ պատգամավորներից լրագրողները հետաքրքրվում էին, թե ինչպե՞ս է ընթանում քննարկումը, պատգամավորներից Կարինե Աճեմյանը պատասխանեց, թե Ե. Բիբինն արդարանում է, իսկ Սարմվել Ֆարմանյանն էլ իր հերթին հավելեց, թե ինքն անձամբ չի հավատում այդ արդարացումներին:
«Այս պատասխաններն ինձ համար համոզիչ չէին»,- ասաց պատգամավորը: