02/06/2015 10:00
Դիլիջանում անհայտ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են
Նախօրեին ժամը 23.15-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Ռեդ Հոթել» հյուրանոցի այցելուն՝ Վ. Տ.-ն (մոտ 28 տարեկան) ժամը 12.00-ի սահմաններում դուրս է եկել հյուրանոցից՝ հայտնելով, որ ավտոմեքենայով մեկնելու է «Գոշավանք» վանական հալալիր, այնուհետև՝ ոտքով Պարզ լիճ: Ժամը 17.00-ի սահմաններում քաղաքացու ավտոմեքենան նկատել են «Գոշավանք» վանական հալալիրի մոտակայքում, այնուհետև քաղաքացուց տեղեկատվություն չի ստացվել:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:
Ժամը 02.10-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են:
Այսօր ժամը 07.30-ին որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են: