02/06/2015 11:27
Դիլիջանում անհայտ կորած քաղաքացին մոլորվել է ու հայտնվել Հաղարծին գյուղում
Այսօր ժամը 10.12-ին ՏԿԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Դիլիջան քաղաքում անհայտ կորած Վ. Տ.-ն (Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, ծնվ.1986 թ.) մոլորվել և հայտնվել է Տավուշի մարզի Հաղարծին գյուղի տարածքում: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Նրա որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Ռեդ Հոթել» հյուրանոցի այցելուն՝ Վ. Տ.-ն (մոտ 28 տարեկան) ժամը 12.00-ի սահմաններում դուրս է եկել հյուրանոցից՝ հայտնելով, որ ավտոմեքենայով մեկնելու է «Գոշավանք» վանական հալալիր, այնուհետև՝ ոտքով Պարզ լիճ: Ժամը 17.00-ի սահմաններում քաղաքացու ավտոմեքենան նկատել են «Գոշավանք» վանական հալալիրի մոտակայքում, այնուհետև քաղաքացուց տեղեկատվություն չի ստացվել: