02/06/2015 11:17
Ռոբերտ Նազարյանն այսօր կհանդիպի ԲՀԿ-ականների հետ
Aysor.am-ի տեղեկություններով՝ այսօր ժամը 16.00-ին ԱԺ ԲՀԿ խմբակցությունում տեղի կունենա հանդիպում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և ԲՀԿ-ական պատգամավորների միջև:
Հիշեցնենք, ավելի վաղ գրել էինք, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հրավիրել էր Ռոբերտ Նազարյանին խմբակցություն՝ քննարկելու ստեղծված իրավիճակը և Ռ.Նազարյանն ընդունել էր հրավերը: Բացի այս, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ հայտարարել էր, որ խնդրին նվիրված նաև խորհրդարանական լսումներ տեղի կունենան: