02/06/2015 13:06
Նվերներ՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մայրիկներին. Լուսանկարներ
Նախօրեին «Իմ փոքրիկ» կայքի և «Շենգավիթ» բժշկական կենտրոնի աշխատակիցներն անակնկալ էին պատրաստել մայրացած կամ մայրանալու սպասող կանանց:
«Փոքրիկիդ համար գնումներով օգնի′ր փոքրիկի խնամող հաշմանդամություն ունեցող անձանց»՝ հենց այս կարգախոսը հիմք ընդունելով՝ գործընկեր «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հետ համագործակցելով «Իմ Փոքրիկը» մանկական հագուստ պատվիրեց «Իղձ» սոցիալական ձեռնարկությանը՝ շապիկ, տոտիկ և գլխարկ:
«Իղձ» ձեռնարկությունը ստեղծել է Մարտունու կանանց համայնքային խորհուրդը:
Հագուստի արտադրությամբ և գունավոր տպագրությամբ զբաղվող ձեռնարկության արտադրամասում աշխատում է հաշմանդամություն ունեցող 10 անձ:
Նրանց աշխատանքի իրավունքն այսօր կախված է յուրաքանչյուրիս գնումներից:
ՀԳ. «Իղձ» ձեռնարկության հեռախոսահամարներն են՝ 094. 211 396, 077. 707 087: