02/06/2015 16:47
ՈւԵՖԱ-ն չի բոյկոտի 2018թ.-ի Աշխարհի առաջնությունը
Միշել Պլատինին ու իր գլխավորած ՈՒԵՖԱ-ն չեն բոյկոտի Ռուսաստանում անցկացվելիք Աշխարհի 2018 թ. առաջնությունը։
Պլատինին չի պատրաստվում նաև որևէ այլընտրանքային մրցաշար կազմակերպել, օրինակ, Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականների մասնակցությամբ։
Սակայն Պլատինին չի պատրաստվում շարունակել աշխատանքը ՖԻՖԱ-ի փոխնախագահի պաշտոնում և պատրաստ է բոյկոտել կազմակերպության գործադիր կոմիտեի նիստը։
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի միջև հարաբերությունները կտրուկ լարվեցին ՖԻՖԱ-ում կոռուպցիոն սկանդալից հետո։