02/06/2015 13:38
Ռոբերտ Նազարյան. Ես ամեն ինչ անելու եմ, որ մեր ապագա սերունդները չամաչեն իմ արածից
Այն չափով, որ չափով էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա, կառավարությունը դեռ կքննարկի, և կգտնվեն հնարավոր միջոցներ, որպեսզի սոցիալապես անապահով ընտանիքիների համար որոշակի արտոնություններ սահմանվեն: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
«Ես ձեր կողմից եմ, իմ կողմից չեմ: Ես պետք է հավասարակշռեմ բոլորի շահերը»,- հայտարարեց Ռ. Նազարյանը:
Դիտարկմանը՝ փաստերը խոսում են այն մասին, որ պաշտպանում է ՀԷՑ-ի շահերը, Ռ. Նազարյանը հակադարձեց. «Ես համոզելու կամ որևէ մեկի շահերը պաշտպանելու խնդիր չունեմ: Իմ ցանկությունն է իրականությունը ներկայացնել: Այս բեռը, որը դրված է մեր կառույցի ուսերին, իհարկե ծանր է: Բայց դա մեր խաչն է, կփորձենք պատվով դրանից դուրս գալ: Ես ամեն ինչ անելու եմ, որ և՛ այսօր, և՛ վաղը, և՛ մյուս օրը մեր ապագա սերունդները չամաչեն իմ արածից»: