02/06/2015 10:11
Ռոնալդո. ՉԼ եզրափակչում երկրպագելու եմ «Բարսելոնային»
Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն հաղորդել է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում երկրպագելու է կատալոնական «Բարսելոնային»։ Եզրափակչում, որը տեղի է ունենալու հունիսի 6-ին Բեռլինում, մրցելու են «Բարսելոնան» ու «Յուվենտուսը»։
«Ես երկրպագելու եմ «Բարսելոնային»։ Իհարկե։ «Յուվենտուսը» միշտ Իտալիայում ուժեղ մրցակից է, սակայն ինձ համար միշտ մեծ մրցակից է եղել «Բարսելոնան», քանի որ «Ռեալի» կազմում ավելի երկար եմ խաղացել։ Իհարկե, ես հույս ունեմ, որ Նեյմարը լավ հանդես կգա ՉԼ եզրափակչում»,- ասել է Ռոնալդոն «Globo»-ին։