02/06/2015 09:25
Սեյրան Օհանյանը Շմայսի «պաշտպանության» կարիքը չունի. «Առավոտ»
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի հայտարարությանը, թե ՊՆախարար Սեյրան Օհանյանի և նրա ընտանիքի դեմ հոդվածներ պատվիրողներն ու հրապարակողները հայտնաբերվելու դեպքում բռնաբարվելու են, գրել է. «Այդպես է նա իր մտահորիզնի սահմաններում սատարում պաշտպանության նախարարին, չնայած Սեյրան Օհանյանը նման «պաշտպանների» կարիք չունի: Պատգամավորի այս սպառնալիքի մեջ Ազգային ժողովի նախագահը «փոխաբերական» իմաստ է տեսնում:
Մարդն ասում է՝ հայտնաբերելու դեպքում կբռնաբարվեն՝ ո՞րն է այստեղ փոխաբերական իմաստը: Ազգային ժողովում կար, կարծես թե, էթիկայի հանձնաժողով, առաջ այն լավ, թե վատ, ինչ-որ հարցեր քննարկում էր: Վերջերս այդ հանձնաժողովից ոչ մի ձայն չի գալիս»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: