02/06/2015 10:25
Արտագաղթի իրական պատկերը. Լքված գերեզմաններ (Լուսանկարներ)
Արտագաղթի իրական դեմքը պատկերացնելու համար ամենևին էլ պարտադիր չէ լսել պաշտոնյաների հայտարարություններն ու ահազանգելը, թե այնքան վիճակը վատ է երկրում, որ արտագաղթի տեմպերն ավելանում են: Իրական պատկերը տեսանելի է թերևս կիսադատարկ գյուղերում, որտեղ ընդամենը մեկ աշակերտի համար վերջին զանգ են կազմակերպում դեռևս գոյություն ունեցող դպրոցում: Բայց ամենից խոսող են լքված գերեզմանները, երբ գերեզմանատան լռությանը գումարվում է նաև տարիներով այս կամ այն շիրիմին այցի չեկած զավակ-ծնող-հարազատների անտարբերությունն ու լռությունը….
Լուսանկարներում Երևանի գերեզմանատներից մեկն է, ուր որոշ շիրիմներ անգամ հնարավոր չէ տեսնել աղբի, խոտածածկույթի տակ: