02/06/2015 19:13
ԼՂՀ նախագահը մասնակցել է «Խնոցի» արցախյան փառատոնին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին Շուշիի շրջանի Հին շեն գյուղում ներկա է գտնվել «Խնոցի» արցախյան փառատոնին: Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Արցախի նախագահ Սահակյանը նման միջոցառումները համարել է ազգային ավանդույթների պահպանման և տարածման կարեւոր միջոցներից մեկը` նշելով, որ փառատոնները պետք է դառնան ավանդական:
Փառատոնին մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից և արտերկրից: