02/06/2015 16:28
Արցախի նախագահը ծանոթացել է Ղարմետաքսկոմբինատի տարածքում գործող արտադրամասերի աշխատանքներին
Նախագահ Բակո Սահակյանը ազգային բարերար Սամվել Կարապետյանի և ռուսաստանաբնակ մի խումբ այլ բարերարների հետ միասին այցելել է Ստեփանակերտի նախկին Ղարմետաքսկոմբինատի տարածքում գործող արտադրամասեր և ծանոթացել նրանց աշխատանքներին: Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Այցի ընթացքում քննարկվել են նաև Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Բ. Սահակյանը բարձր է գնահատել Սամվել Կարապետյանի հայրենանվեր գործունեությունը` ընդգծելով, որ նրա աջակցությամբ կյանքի կոչված ծրագրերը ոչ միայն նպաստում են մեր ժողովրդի առջեւ ծառացած հրատապ խնդիրների լուծմանը, այլ նաև հուսալի հիմք են ստեղծում Արցախի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման համար:
Բ. Սահակյանին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: