02/06/2015 11:44
Առաջիկա օրերին սպասվում է անձրև ու ամպրոպ
Հանրապետության տարածքում հունիսի 2-6-ին երեկոյան ժամերին և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 02-03-ին էապես չի փոխվի, 04-06-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:
Այս մասին տեղեկացնում են ՏԿԱԻՆ-ից:
Երևանում հունիսի 2-6-ին երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‘ 15-20 մ/վրկ արագությամբ: