02/06/2015 09:12
«Ես տենց միջադեպ չգիտեմ, դրա հետ կապ չունեմ». Լիսկան՝ իրեն հարցաքննելու մասին
«Հայկական Ժամանակի» տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, մայիսի 2-ին Գորիսի «Սդղի գյոլում» տեղի ունեցած ծեծկռտուքի գործով նախորդ շաբաթ հարցաքննվել է: Հարցաքննությանը ներկա է եղել, նաև նրա փաստաբանը:
Երեկ «Հայկական Ժամանակի» թղթակիցը զանգահարել է փաստաբան Մարտին Զիլֆուղալարյանին՝ հարցաքննության մանրամասներից տեղեկանալու, սակայն նրա օգնականը փոխանցել է, որ Զիլֆուղալարյանը հանրապետությունում չէ: Փաստաբանի օգնականը, սակայն, ինքն է հարցաքննությունից մի քանի դրվագ ներկայացրել: Մասնավորապես՝ նա փոխանցել է, որ հարցաքննության ժամանակ Սուրիկ Խաչատրյանն ասել է, որ իր որդին ՝ Տիգրան Խաչատրյանը, Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ կապ չի ունեցել, նա ոչ թե մասնակից է եղել ծեծկռտուքին, այլ «կռվի բաժանողն» է եղել:
Երեկ, երբ «Հայկական Ժամանակի» թղթակիցը փորձել է վերը նշված տեղեկությունները ճշտել անձամբ Սուրիկ Խաչատրյանից, նա պատասխանել է. «Ես տենց միջադեպ չգիտեմ, դրա հետ կապ չունեմ, չէի էլ կարող հարցաքննվել»: