02/06/2015 12:44
Ծանրամարտ. Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայ մարզիկների ելույթների օրերը
Հունիսի 4-ից 13-ը Վրոցլավում կկայանա ծանրամարտի երիտասարդական առաջնությունը: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը ներկայացրել է մրցումների ժամանակացույցը:
Հունիսի 9-ին հայ մարզիկներից առաջինը պայքարին կներգրավի Անդրանիկ Կարապետյանը: Հունիսի 10-ին հարթակ դուրս կգա Նորայր Ավետիսյանը:
Ստուգատեսի վերջին օրը հանդես կգա գերծանր քաշային պայքարում ներառված Սիմոն Մարտիրոսյանը: