02/06/2015 09:46
Պարտքերի պատճառով դատարանում հայտնված Ներսիկ Նազարյանը Իսակովի պողոտայի խանութում կահույք էր ընտրում
Ինչպես հայտնի է, «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը, որը պատկանում է Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի ընտանիքին, փակվեց, սնանկացավ և այժմ բազում պարտքեր ունի՝ դատական պրոցեսներ, սնանկացման գործընթաց: Սակայն դա չի խանգարում, որ Նազարյանների ընտանիքը շարունակի բարեկեցիկ կյանքով ապրել: Այս մասին գրել է «Հրապարակը»:
«Մինչ պարտատերերը փորձում են գոնե ինչ-որ գումարներ նրանցից ստանալ, կիրակի օրը Ներսիկ Նազարյանը կնոջ հետ Իսակովի պողոտայի վրա գտնվող կահույքի խանութներից մեկում կահույք էր ընտրում՝ երկար պտտվելով ու զննելով ամբողջ տեսականին»,- նշել է թերթը: