02/06/2015 09:33
Պալաչ. Թող փորձվեն, հետո սաղ կյանքները կզղջան, որ նման բան արեցին
«Շատ ուշադիր ձայնագրեք իմ բառերը՝ ես ընտրվելու եմ, դա լավ իմացեք, որովհետև աբովյանցին արդեն ուշքի է եկել, աբովյանցին այսօր մեծ մասով հույսերը կապում է իմ անվան հետ, որովհետև իմ ընտրվելով՝ աբովյանցին համարում է, որ ինքն է ընտրվել: Այնպես որ, նման տարբերակ չկա: Իմ չընտրվելու դեպքում՝ նշանակում է՝ ընտրակեղծիքներ են տեղի ունեցել, իսկ ընտրակեղծիքները տեղի են ունենում այն ժամանակ, երբ դիմացի թեկնածուն թույլ է»,- «168 Ժամի» հետ զրույցում հայտարարել է Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանը՝ Պալաչը:
Հարցին, եթե Դուք չընտրվեք համարելու եք, որ ընտրությունները կեղծվե՞լ են, քաղաքապետի թեկնածուն պատասխանել է. «Բայց ես պետք է թույլ լինեմ, որ ընտրակեղծիք թույլ տամ, ընտրակեղծիքների դեմն արդեն առնված է, իրենց վրա էլ խաբար չկա, եթե իրենք իրենց գլխներից ձեռք են քաշել, թող մի հատ փորձեն այդ օրն ընտրակեղծիք անել, իրենց այդ խոստացած հանձնաժողովի անդամները, ում վզին դրել են, որ պետք է անպայման ընտրակեղծիք անեն, թող փորձվեն, հետո կտեսնեն՝ ինչ է կատարվում, ինձ թվում է՝ հետո սաղ կյանքները կզղջան, որ նման բան արեցին»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: