02/06/2015 13:51
Անտուան Ֆրերո. Էլեկտրախնայողությունը կարող է օգնել, որպեսզի ջրի սակագինը չբարձրանա
Երևանում ջրի սակագնին կարող է օգնել էլեկտրախնայողությունը։ Այս մասին ասաց Veolia Group ընկերության գլխավոր տնօրեն Անտուան Ֆրերոն։
«Էլեկտրականությունը միշտ թանկանում է, հենց այդ պատճառով էլ ավելի լավ է հնարավորինս պակասեցնել դրա սպառումը»,- ասաց նա՝ նկատելով, որ էլեկտրաէներգիայի գնի վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից հետո էլ պարզ կդառնա, թե ինչ սակագին կունենա ջուրը:
«Երևան ջուր» ՓԲԸ ղեկավար Գոռ Գրիգորյանն էլ իր հերթին ասաց, որ այս տարի ընկերությունը կտեղակայի ևս 30 էլեկտրախնայող պոմպ, որոնք կմիանան, երբ համակարգում պակասում է լարումը, ինչը զգալիորեն կտնտեսի էներգիան։