02/06/2015 19:35
Հոսանքի թանկացման դեմ պայքարը արդարացված է, բայց ես դրան ինչո՞ւ մասնակցեմ. Ֆարմանյան
Այն, որ ժողովուրդը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոք է նխաձեռնում, ես նորմալ եմ հանարում: Aysor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ հավելելով, որ այդ բողոքն արդարացված կլինի:
«Ես միտ շատ դրական եմ վերաբերում այն երևույթին, որ հասարակությունը կամ հասարակության այս կամ այն հատվածը փորձում է իր շահերը պաշտպանելու համար իր բողոքի ձայնը բարձրացնել: Այնպես որ, ես այդ տրամադրությունը համարում եմ ոչ միայն օբյեկտիվ, արդար, այլև՝ օրինաչափ ու առողջ»,- ասաց պատգամավորը:
Մեր հարցին՝ դուք կմիանա՞ք այդ բողոքի ակցիային պատգամավորը պատասխանեց. «Ես ինչո՞ւ պետք է դրան միանամ, երբ ինքս մասնակցում եմ այս քննարկումներին: Սա իմ աշխատանքն է, որի նկարագրության մեջ սահմանված է, թե ես կոնկրետ ինչով կարող եմ նպաստել հասարկության այն զանգվածին, ովքեր ինձ են վստահել»,-ասաց պատգամավորը: