22/06/2015 20:19
Երթի մասնակցիները նստել են Բաղրամյան պողոտայում
Երթի մասնակցիները նստել են Բաղրամյան պողոտայում, վանկարկում են «Ազատ, անկախ Հայաստան»: Ցուցարարների պաստառներից մեկի վրա գրված է «Բիբինս ուտեք» թափանցիկ արտահայտությունը: Երթի մասնակիցները հայրենասիրական երգեր են երգում:
«Ապօրինություններով ոչ մի բանի չեք հասնի, լսեք ինձ, հավատեցաք ինձ, լսեք ոստիկանությանը` համակարգող խումբ»,- երթի մասնակցիներին էր դիմում Վալերի Օսիպյանը, ինչին ի պաատասխան երթի մասնակցիները վանկարկեցին` «Ոստիկան միացիր, ոստիկան միացիր»:
Ոստիկաններց մեկը համոզում էր երթի մասնակցիներին, որ երթը անօրինական է, որին ի պատասխան քաղաքացիներից մեկը ասաց. «Վաղը ո՞նց եմ ապրելու, հը՞»: