27/06/2015 15:26
«Յուվենտուսում» Պիրլոյին փոխարինող են գտել
Թուրինի «Յուվենտուսը» դիտարկում է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի տրանսֆերը գնելու տարբերակը: Այս մասին տեղեկանում ենք «Gazzetta dello Sport»-ից:
Պարբերականի հաղորդած տեղեկատվության համաձայն` «Յուվենտուսի» մարզչական անձանակազմը վստահ է` Իսկոն կարող է փոխարինել Անդրեա Պիրլոյին, ով, ամենայն հավանականությամբ, տեղափոխվելու է «Նյու Յորք Սիթի»: Հավանական գործարքի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվում:
Ավելացնենք, որ ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն` Իսկոն «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ հեռախոսազրույցից հետո որոշել է մնալ «Արքայական ակումբում»: