27/06/2015 16:28
Ռոնալդուն անհանգստացել է Ռամոսի հեռանալու մասին լուրերից
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին անհանգստացրել են մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն` թիմակից Սերխիո Ռամոսը պատրաստվում է հեռանալ մադրիդյան ակումբից:
«Cope.es»-ը հաղորդում է, որ Ռոնալդուն, ով այս օրերին վայելում է հանգիստը, զանգահարել է ընկերոջը, որպեսզի իրավիճակի վերաբերյալ հստակ պատկերացում կազմի: Հեռախոսազանգի բովանդակության մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ ըստ ավելի վաղ շրջանառվող լուրերի` Սերխիո Ռամոսը չի կարողանում «Ռեալի» ղեկավարության հետ համաձայնություն ձեռք բերել նոր պայմանագրի կնքման հարցում: Ռամոսը ցանկանում է տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ ստանալ, իսկ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը համաձայն չէ այդ պայմանի հետ