27/06/2015 16:20
Լարիսա Ալավերդյանն` ակտիվիստների մասին. Սա գրագետ, ուսյալ խավ է, որի համար կարևոր է արժանապատվության խնդիրը
«Հասարակությունը հասկանում է, որ ընդվզումը կարող է բերել փոփոխությունների»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական փորձագետ Վիգեն Խաչատրյանը՝ հավելելով, որ չկան այլընտրանքային արդյունավետ կառավարողներ, որովհետև Հայաստանն ընտրել է փակուղային ուղին։
«Ակտիվիստներին ես հարգանքով եմ վերաբերվում, բայց չեմ հասկանում։ Ես, ինձ համարելով փորձառու մարդ, մտահոգված եմ, որ մարդիկ, չհավատալով իշխանություններին, հեռանում են, ու միակ պահողը այսօր հավատն է ակտիվիստների նկատմամբ։ Չեմ կարող ասել, գուցե շինծու է այս ամենը»,- ասաց նա:
Փորձագետը շեշտեց, որ մինչև հասարակությունը չձևավորի այլընտրանքային քաղաքական ուժ, որը կփորձի իրավիճակը փոխել, ամեն ինչ կմնա նույնը։
Հասարակական գործիչ, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նշեց, որ սա առաջին շարժումը չէ, որը գալիս է սոցիալական խնդիրներից։ Հիշենք տրանսպորտի թանկացման դեմ և կուտակային կենսաթոշակների դեմ պայքարը։ Սա գրագետ, ուսյալ խավ է, որի համար կարևոր է արժանապատվության խնդիրը:
Լարիսա Ալավերդյանը հորդորեց իշխանություններին հետ կանգնել հիմք չունեցող որոշումից և ընդառաջ գալ ժողովրդին։