27/06/2015 14:55
Քննարկվել են Գլենդելի և Արցախի միջև կապերի խորացման հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին՝ տիկնոջ Պալմիրա Նաջարյանի հետ:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ քննարկվել են Գլենդելի և Արցախի միջև կապերի խորացմանը վերաբերող հարցեր:
Երկուստեք նշվել է համագործակցության համար լավ նախադրյալների առկայությունը և այս ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը: