27/06/2015 16:43
ՀԱԿ-ը համերաշխ է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի դուրս ելած քաղաքացիների հետ
ՀԱԿ վարչությունը այսօրվա իր նիստում վերահաստատել է Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ իր վերջին հայտարարության մեջ արտացոլված դրույթները և Կոնգրեսի համերաշխությունը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի դուրս ելած քաղաքացիների հետ: Այս մասին ասված է ՀԱԿ տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, հունիսի 23-ին ՀԱԿ տարածած հայտարարության մեջ ասված էր.
«Կոնգրեսն իր համերաշխությունն է հայտնում իրենց իրավունքների համար պայքարի ելած քաղաքացիներին: Վերջին իրադարձությունները եկան ապացուցելու, որ հայաստանյան հասարակությունը հաղթահարել է վախի զգացումը և օժտված է քաղաքացիական բարձր գիտակցությամբ: Գործող իշխանությունը թույլ է ավելի, քան երբևէ, և քաղաքական և քաղաքացիական ուժերի օրակարգում այլևս պետք է լինի մեկ խնդիր` Սերժ Սարգսյանի և նրա վարչախմբի հեռացումը իշխանությունից: Նման համատեղ օրակարգի ձևավորումն իշխանափոխությունը կդարձնի մոտ ապագայի հարց»: