27/06/2015 14:43
Մեկնարկել է Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված «Ջերմուկ-2015» շախմատի մրցաշարը
Ջերմուկում մեկնարկել է Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված «Ջերմուկ-2015» շախմատի պատանեկան միջազգային բաց մրցաշարը, որն այս տարի կընթանա մինչև հուլիսի 6-ը:
Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հունիսի 26-ին ժամը 18:00-ին «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրում:
Մրցաշարին մասնակցում են մինչև 18 տարեկան պատանիներ և աղջիկներ: Մրցաշարն անցկացվելու է տարբեր տարիքային խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով: