28/06/2015 19:23
Աղվան Վարդանյան. Եթե որոշվի, որ մնում են Բաղրամյանում, ես էլ կմնամ
Չեմ ուզում կանխատեսումներ անել, կապրենք՝ կտեսնենք: Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով «Ոչ թալանին» նախաձեռնության սպասվող հայտարարությանը ու դեպքերի զարգացման հնարավորին ընթացքին:
Հարցին, իսկ պատրաստվո՞ւմ է արդյոք պատգամավորը մնալ Բաղրամյան պողոտայում, եթե ժողովուրդն այդպես որոշի, նա պատասխանեց, որ առաջին օրվանից եղել է ցուցարարների կողքին, այսօր էլ կնա, եթե որոշումն այդպիսին լինի:
Նշենք, որ այս պահի դրությամբ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները դեռ չեն արել հայտարարությունը, որն էլ կորոշի պայքարի հետագա ընթացքը:
Հիշեցնենք, որ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներին ժամանակ է տվել մինչև 23.00-ն, որից հետո, եթե Բաղրամյան պողոտան չազատվի, ոստիկանությունը կդիմի միջոցների: