29/06/2015 09:18
ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում բոլոր կողմերին դրսևորել խաղաղ, զուսպ պահվածք
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը Twitter սոցիալական ցանցի իր էջում հայտարարություն է արել` անդրադառնալով Երևանի կենտրոնում ստեղծված լարված վիճակին:
ԱՄՆ-ի դեսպանատունը հանդես է եկել հորդորով` ուղղված բոլոր կողմերին:
Գրառման մեջ մասնավորապես ասված է. «Մտահոգված ենք լարված իրավիճակով: Կոչ ենք անում բոլոր կողմերին դրսևորել խաղաղ, զուսպ պահվածք՝ ժողովրդավարական արժեքներին վայել»: