29/06/2015 11:14
Համարեք, որ ես ձեր մի փոքրիկ մասնիկն եմ. Արսեն Ջուլֆալակյան
Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանն իր Facebook-յան էջում պարզաբանել է, թե ինչու ինքը չի մասնակցում էլեկտրաէներգիայի դեմ բողոքի ակցիաներին:
«Քանի որ այս օրերի ընթացքում բազմիցս ինձ հարցրել են,երբեմն նույնիսկ առանց իմանալու մանրամասները անհիմն քննադատել են,թե ինչու մարզիկները (մասնավորապես ես...) ակտիվ ներգրավված չեն Բաղրամյան պողոտայի քաղաքացիական շարժմանը և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ արդար պահանջին,պարտավոր եմ անպայման պարզաբանում մտցնել...
Խնդիրն այն է, որ կոնկրետ մեր ազգային հավաքականը հունիսի 24-ից (իսկ ես՝ դեռևս 22-ից) բացակայում է ՀՀ-ից և գտնվում է ուսումնամարզական հավաքների՝ Ղրիմում...հակառակ դեպքում վստահ եմ,շատերը կլինեին այսօր Բաղրամյանում։
Կոնկրետ՝ ինքս պարտադիր ներկա էի լինելու իմ հայրենակիցների կողքին։
Ցավոք,ֆիզիկապես էդտեղ չեմ, բայց ամենայն մանրամասնությամբ հետևում եմ բոլոր զարգացումներին և լիարժեք կիսում այդ արդար պահանջը։ Համարեք,որ ես ձեր մի փոքրիկ մասնիկն եմ...
Տա Աստված,որ ամեն բան խաղաղ ավարտվի և ոչ մի դեպքում ցույցը չփոխի իր սկզբնանպատակը՝ ենթարկվելով տարբեր մարդկանց խմբերի պրովոկացիաներին։
Ամեն գնով անհրաժեշտ է բացառել բախումը։ Դա ոչ մի դրական արդյունքի չի հանգեցնի կողմերից և ոչ մեկի համար»,- գրել է մարզիկը։