29/06/2015 18:09
Վլադիմիր Գասպարյանն ու փոխոստիկանապետն այս պահին Բաղրամյան պողոտայում են
Այս պահին Բաղրամյան պողոտայում են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, փոխոստիկանապետ Հունան Ավետիսյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Ոչինչ չենք ուզում նախաձեռնել: Հիմա ամեն ինչ նորմալ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վալերի Օսիպյանը:
Անդրադառնալով նախօրեին հնչած այն հայտարարություններին, թե տարածքում պայթուցիկ սարքերով մարդիկ կան, Երևանի փոխոստիկանապետն ասաց, թե համապատասխան մարդիկ այդ հարցերով զբաղվում են: