29/06/2015 16:42
17:00-ին Բաղրամյան պողոտայից կմեկնարկի իրազեկման երթ կենտրոնական փողոցներով
Այսօր ժամը 17:00-ից Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիներից 15-20 մարդ նախատեսում է իրազեկման երթ անցկացնել քաղաքի կենտրոնական փողոցներով:
Այս մասին քիչ առաջ «Ազատություն» ռ/կ-ի ուղիղ եթերում հայտարարեց տեղում եղած երիտասարդներից մեկը:
Նա նշեց, որ իրենց պահանջները շարունակում են մնալ նույնը:
«Այստեղ կմնանք մինչև մեր պահանջի իրականացումը: Մինչև թանկացման որոշման վերջնական չեղարկում»,- հայտարարեց երիտասարդը: