29/06/2015 15:23
Գործակալ. Կասիլյասը «Ռոմայից» առաջարկ չի ստացել
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը առաջարկ չի ստացել «Ռոմայյից», հայտարարել է ֆուտբոլիստի գործակալ Կարլո Կուրտոպիան։
«Մենք զանգ չենք ստացել «Ռոմայի» ներկայացուցիչներից։ Ես պարզապես ասել եմ, որ Հռոմը գերազանց քաղաք է, իսկ «Ռոման»՝ շատ ուժեղ թիմ, ով հրաշալի երկրպագուներ ունի,-Կուրտոպիայի խոսքն է փոխանցում «Marca»-ն։
Կասիլյասի ապագան «Արքայական ակումբում» շարունակում է հարցականի տակ մնալ։ Իսպանական ակումբը շարունակում է փորձել ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեային, և շատերն են վստահ, որ նրան ձեռք բերելու դեպքում Կասիլյասը կկորցնի տեղը մեկնարկային կազմում։