29/06/2015 17:10
Հայ-իրանական երկաթուղին Հայաստանին շնչելու հնարավորություն կտա․ Իրանագետ
Վատագույն տարբերակներից մեկն այն է, որ Իրանի մեկուսացումը կշարունակվի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Իրանի և «5+1» երկրների մեջ համաձայնության հնարավոր արդյունքների մասին նշեց իրանագետ Ռուդիկ Յարալյանը: Այդ հանգամանքն, ըստ իրանագետի, կարող է բացասական անդրադառնալ մեզ վրա: Ամեն դեպքում փորձագետը կարծում է, որ դրական արդյունք կլինի:
Իրանագետն այս համատեքստում կարևորվեում է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը՝ նշելով, որ միջուկային հիմնախնդիրը և երկաթուղու կառուցումը կապ ունեն միմյանց հետ։ Ռ. Յարալյանի կարծիքով, եթե միջուկային հիմնախնդիրը լուծվի, հնարավոր կլինի երկաթուղու կառուցումն ավելի սեղմ ժամկետներում իրականացնել։ Հայ-իրանական երկաթուղին, ըստ փորձագետ, Հայաստանին շնչելու հնարավորություն կտա: