29/06/2015 13:53
Հունական բանկերը չեն գործի մինչև հաջորդ երկուշաբթի
Հունաստանում սկսվել են «բանկային արձակուրդներ»։ Ինչպես փոխանցում է Комсомольская правда-ն, բանկերը չեն գործի մինչ հաջորդ երկուշաբթի օրը. երկրի ողջ տարածքում գործող բանկերը կփակվեն, իսկ բանկոմատները կսկսեն աշխատել միայն հունիսի 30-ից հետո։
Հիշեցնեք, որ իշխանությունները նման որոշում են ընդունել հարկադրված՝ խուճապի պատճառով: Հայտնում են, որ Հունաստանի բնակչությունը փորձում է արագորեն հանել բանկում ներդրված գումարները։
Ըստ շրջանառվող լուրերի՝ երկուշաբթի օրվանից սկսած՝ Աթենքի բորսան նույնպես չի աշխատի։ Բանկոմատից կթույլատրվի միայն հանել օրական 60 եվրո։ Կսահմանափակվեն նաև միջբանկային փոխանցումները, իսկ կարողությունները կվերահսկվեն։ Երկրի իշխանությունները, սակայն, հայտնում են, որ այս ամենը չի անդրադառնա զբոսաշրջիկների վրա։
Հիշեցնենք, որ Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը հուլիսի 5-ին վարկատուների առաջարկների վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին հրամանագիր էր ստորագրել։ Այն հրապարակվել է տեղական «Կառավարական թերթում» և ուժի մեջ է մտել հրապարակումից հետո։