29/06/2015 12:09
Հունաստանի նախագահը հանրաքվե անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը հուլիսի 5-ին վարկատուների առաջարկների վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել։ Այն հրապարակվել է տեղական «Կառավարական թերթում» և ուժի մեջ է մտել հրապարակումից հետո: Ըստ շրջանառվող լուրերի՝ քվերակությունը կանցկացվի նույն ընտրատեղամսերում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Քվեարկության գործընթացը կանցկացվի նույն ընտրատեղամասերում, նույն ընտրական հանձնաժողովների կազմով և դատական իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, ովքեր նշանակվել էին 2015թ. հունվարի 25-ին համընդհանուր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար»,- փոխանցում է ՏԱՍՍ-ն ու հավելում, որ այս ընտրությունների ժամանակ ևս քվերակությունից մեկ օր առաջ կհայտարարվի լռության օր:
«Քվեարկությունից մեկ օր առաջ և քվեարկության օրը մինչև ժամը 19։00-ն ԶԼՄ-ներին արգելվում է որևէ նյութ հրապարակել, որը կարող է ազդել քվեարկողների ընտրության վրա»,- մեջբերում է գործակալությունը։