29/06/2015 13:40
Սերգեյ Մինսայան. Բաղրամյան պողոտայի շարժումն ուշ թե շուտ քաղաքականացվելու է
Շարժումը ուշ թե շուտ քաղաքականացվելու է, ինչին երեկ բոլորս ականատես եղանք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող իրադարձություններին, ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Այն երիտասարդները, ովքեր կազմակերպել էին ակցիան, այսօր դուրս են մնացել դաշտից և հիմա գնում է քաղաքականացման լուրջ գործընթաց»,- ասաց Սերգեյ Մինասյանն՝ ավելացնելով.
«Այո, որոշ մարդիկ փորձում են ակցիան ղեկավարել, բայց հասարակությունը պետք է հասկանա՝ դա վտանգավոր է և պետք է կանգնել կարմիր գծի առաջ»:
Նրա կարծիքով՝ սոցիալական ընդվզման գլխավոր պատճառն այն է, որ Հայաստանում հասարակությունը դժգոհ է սոցիալական-տնտեսական իրավիճակից, հասարակական-հոգեբանական մթնոլորտից:
«Վերջին շրջանում հասարակությունը լիովին կորցրել է քաղաքական դիրքորոշման արտահայտման մեխանիզմները: Այսինքն՝ չկան մեխանիզմներ, որոնցով իրենց մոտեցումները գոնե ձևական առումով հասցնեն իշխանություններին: Այն բանից հետո, երբ փետրվարին քաղաքական ինքնասպանություն արեց ԲՀԿ-ն, ինչպես նաև վերջին տարիների ընթացքում քաղաքական ընդդիմությունը կորցրեց քաղաքական լծակները՝ քաղաքական պայքարը խորհրդարանից դուրս եկավ փողոց»,- ասաց քաղաքագետը: