29/06/2015 23:15
Օսիպյան. Եթե չեք ուզում ոստիկանության հետ խնդիրներ ունենալ, ուրեմն լռեք
«Եթե չեք ուզում ոստիկանության հետ խնդիրներ ունենալ, ուրեմն լռեք, եկեք համագործակցենք: Ոստիկանությունը ցանկություն չունի որևէ խնդիր ունենալ ձեզ հետ, մենք ձեզ խնդրոմ ենք ուղղակի համակեցության կանոնները պահպանել»,- Բաղրամյան պողոտտայում քիչ առաջ հայտարարեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Նրա հայտարարությունը, սակայն, աղմուկ բարձրացրեց ցուցարարների մոտ:
«Այստեղ բազմաբնակարան շենքերի հարևանությամբ ենք, ձեր գործողությունները խանգարում են այլ քաղաքացիների հանգստի իրավունքները: Հակառակ դեպքում ոստիկանությունը կմտածի, որ դուք միտումնավոր եք անում, որպեսզի ոստիկանության հետ խնդիրներ ունենաք»,- հայտարարեց Վ. Օսիպյանը:
Նա ասաց, որ 23:00-ից հետո պետք է պահպանել համակեցության կանոնները: