29/06/2015 11:24
Copa America 2015. Պարագվայը կիսաեզրափակչում է, Բրազիլիան պարտվեց
Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում մրցեցին Բրազիլիայի և Պարագվայի հավաքականները: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոցների հարվածաշարում հաջողությունն ուղեկցեց պարագվայցիներին:
Բրազիլիա - Պարագվայ 1:1 (3:4 11մ)
Գոլերը՝ Ռոբինյո 15՛ - Դերլիզ Գոնսալես 72՛ 11մ
Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Պարագվայը կմրցի Արգենտինայի, իսկ Պերուն՝ Չիլիի հետ: