29/06/2015 13:03
Բակո Սահակյանն անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ ծաղկեպսակ է դրել հուշարձանին
Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի ամմուլի գրասենյակից:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: