29/06/2015 14:50
Ա. Սադոյան. Աուդիտի դեպքում կեղտերը լույս աշխարհ կգան
«Փոքր հաղթանակն էլ հաղթանակ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը` խոսելով էլեկտրաէնեգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիայի արդյունքում ստեղծված իրավիճակից:
Նա նաև նշեց, որ ակտիվիստները և ժողովուրդը հաղթանակ տոնեցին, որը քաղաքացիական հասարակության ձևավորման տեսանկյունից հեռանկարային է:
Ըստ Արշակ Սադոյանի, Կրեմլը կռացավ հայ ցուցարարների ճնշման տակ և գնաց զիջումների` Պերմյակովին հանձնեց Հայաստանին:
«Ամեն ինչ արված է, որ Հայաստանի էներգետիկ համակարգը չզարգանա, այլ ընդհակառակը, և դա արվում է Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովի կողմից»- ասաց Հնարային խորհրդի անդամը և համոզվածություն հայտնեց, որ աուդիտի դեպքում «այս կեղտերը լույս աշխարհ կգան»: