29/06/2015 10:45
Բաղրամյանում քննարկում-բանավիճում են հետագա անելիքների մասին. Աուդիտի նկատմամբ վստահություն չկա
Բաղրամյան պողատյում այս պահին քաղաքացիները քննարկում-բանավիճում են իրենց հետագա անելիքների մասին:
Նրանց խոսակցությունները հիմնականում վերաբերում են աուդիտին, սակայն քաղաքացիները հավատ չունեն դրա նկատմամբ և դա պատճառաբանում են այն համոզմամբ, որ երկրում արդարություն չկա: Քաղաքացիներից մեկը հայտնեց, որ միայն էլեկտարէներգիայի սակագնով այս ամենը չի վերջանա:
Նշենք, որ երեկ երեկոյան լարված իրավիճակ էր Բաղրամյան պողտայում: «Ոչ թալանին» նախաձեռնության առաջներդները Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո որոշեցին լքել Բաղրամյան պողոտան և իրենց բողոքի ձայնն այսուհետ բարձրացնել Ազատության հրապարակում, սակայն քաղաքացիների մի ստվար զանգված շարունակեց մնալ Բաղրամյան պողոտայում: