29/06/2015 13:10
Հայկական թիմերի ելույթները եվրագավաթներում մեկնարկում են
Արդեն հաստատվել են հայկական ֆուտբոլայի թիմերի մասնակցությամբ հանդիպումների անցկացման վերջնական ժամկետները: Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ»-«Ֆոլգորե» (Սան Մարինո) հանդիպումը տեղի կունենա հունիսի 30-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հանդիպման սկիզբը՝ ժամը 20:00-ին:
Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Գյումրիի «Շիրակը» հուլիսի 2-ին՝ ժամը 17:30-ին, Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում կմրցի բոսնիական «Զրինսկի» ակումբի հետ: Նույն օրը՝ ժամը 19:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա «Ալաշկերտ»-«Սենթ Ջոնսթոն» (Շոտլանդիա) հանդիպումը, իսկ ժամը 22:45-ին` Մալթայի Պաոլա քաղաքի «Հայբերնիանս» մարզադաշտում տեղի կունենա «Բիրկիրկարա»-«Ուլիս» հանդիպումը: