29/06/2015 10:52
Օդի ջերմասիճանը կբարձրանա
Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 29-ից հուլիսի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Օդի ջերմաստիճանը 29-30-ը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևանում հունիսի 29-ից հուլիսի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 29-ի ցերեկը սպասվում է +32-ից +34 աստիճան, երեկոյան + 29-ից +31, հունիսի 30-ի գիշերը՝ +19-ից + 21 աստիճան: