29/06/2015 18:30
Հայաստանի քաղաքացին փորձել է հատել Թուրքիայի սահմանը
Արարատի և Վայոց Ձորի մարզ ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Հայաստանի քաղաքացու կողմից Թուրքիայի սահման մուտք գործելու վերաբերյալ գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ օրենքով չթույլատրված արարք կատարած Վյաչեսլավ Գեննադիի Լուկինը, նպատակադրվելով ապօրինի հատել ՀՀ պահպանող պետական սահմանը և մուտք գործել Թուրքիայի Հանրապետության տարածք, 2015 թվականի ապրիլի 06-ին Երևան քաղաքից ավտոբուսով մեկնել է ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաք, այնուհետև` ուղևորվելով հայ-թուրքական պետական սահման, ժամը 21:40-ի սահմաններում, հաղթահարելով ՀՀ պահպանվող պետական սահմանի ինժեներատեխնիկական արգելանքները` փորձել է ապօրինի հատել ՀՀ պահպանող պետական սահմանը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ հայտնաբերվել է սահմանապահ ծառայողների կողմից ՀՀ Արարատի մարզի, Շահումյան համայնքի վարչական տարածքում:
Վ. Լուկինին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-329 Հոդվածի 1 Մասի հատկյանիշներով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: