29/06/2015 20:40
Բաղրամյան պողոտայի ակտիվիստը` Երևանի փոխոտիկանապետին. «Երգենք, պարենք, ուրախանանք»
Այս պահին հավաքված մարդիկ կան ինչպես Բաղրամյան պողոտայում, այնպես էլ Ազատության հրապարակում: Հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներ Մաքսիմ Սարգսյանը և Վաղինակ Շուշանյան Aysor.am-ի հետ զրույցում նշեցին, որ պատրաստվում են տեղում անցկացնել հանրային քննարկում, որից հետո կորոշվեն իրենց հետագա քայլերը:
Մինչ այդ Բաղրամյան պողոտայում հավաքված մարդկանց մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը և հետաքրքրվեց, թե ո՞ւմ հետ կարող է խոսել՝ որպես հավաքի նախաձեռնող, որին ի պատասխան հավաքված մի քանի երիտասարդներ ասացին, որ առաջնորդ չունեն և փոխոստիկանապետը կարող է խոսել բոլորի հետ, Օսպիյանը համաձյանեց, հարցեց, թե որո՞նք են լինելու նրանց հետագա քայլերը:
«Կոնկերտ այսօր ի՞նչ եք ուզում, ի՞նչ եք պատրաստվում անել»,- հարցեր Օսպիյանը, ի պատասխան երիտասարդներից մեկն ասաց. «Ոչ մի բան, պարոն ոստիկան, այսօր ուզում ենք երգենք, պարենք, ուրախանանք»:
Փոփխոստիկանապետը կրկնեց իր հարցը, վերջ ի վերջո փորձելով ճշտել հետագա քայլերը, ինչին ի պատասխան նույն երիտասարդն ասաց. «Դե դուք երեկ մեր դինամիկները կոտրեցիք, մենք էլ այսօր մեր ժողովրդական ձևով` մեր միկրոֆոնով, կերգենք, կպարենք, կուրախանանք»: