29/06/2015 11:37
Ազատության հրապարակում զինված հարձակման կոչեր անող քաղաքացին բերման է ենթարկվել
Հունիսի 28-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Ազատության հրապարակում հավաքի մասնակիցները և ոստիկանները բռնել են մի երիտասարդի, որը զինված հարձակման կոչեր էր անում և դիմադրություն է ցույց տվել ոստիկանության ծառայողներին:
Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ կոչեր անողը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ ճշտվել է նրա ինքնությունը. 1993 թ ծնված Արամ Հակոբյան:
Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: