29/06/2015 09:43
Պատահար Սասնա Ծռերի փողոցում. Կան վիրավորներ
Հունիսի 29-ին, ժամը 05.49-ին Երևանի Սասնա Ծռերի փողոցում՝ «Դավթյանց լաբորատորիայի» մոտակայքում, տեղի է ունեցել պատահար, որի հետևանքով երկու մարդ վիրավորվել է:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Սասնա Ծռեր փողոցի թիվ 10/3 հասցեի մոտակայքում դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» ավտոմեքենան, որի վարորդն է 1994 թ. ծնված Է. Ա.-ն՝ վրաերթի է ենթարկել 1962 թ. ծնված Ա. Մ.-ին, այնուհետև բախվել վերջինիս «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենանային:
Մինչ շտապօգնության աշխատակիցների դեպքի վայր հասնելը՝ Է. Ա.-ին ցուցաբերել է բուժօգնություն:
Վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ԲԿ, որտեղից Է. Ա.-ը տեղափոխվել է «Մալաթիա» ԲԿ: Բժիշկները Ա. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Է. Ա.-ինը՝ բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: