29/06/2015 09:29
Զիբիլի ամանը մարդուց թանկ ե՞ք գնահատում. Բաղրամյանի աղբամանները առգրավվում են
ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետ Արսեն Այվազյանը Բաղրամյան պողոտայում էր: Նա հայտարարեց, որ հունիսի 28-ին ուրիշի գույքը կոտրելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի հատկանիշներով: Քրեական գործի շրջանակներում քննիչը որոշել է առգրավել «Սանիտեք» կազմակերպության աղբամանները:
«Կոչ եմ անում մեր քաղաքացիներին չխոչընդոտել իրականացվող քննչական գործողությանը»,- դիմելով քաղաքացիներին՝ հայտարարեց Այվազյանը:
Նա տեղեկացրեց, որ քրեական գործը հարուցվել է կազմակերպության ներկայացուցչի ներկայացրած հաղորդման հիման վրա և առայժմ գործի շրջանակներում մեղադրյալ չկա:
«Զիբիլի ամանը մարդուց թանկ ե՞ք գնահատում»,- բացականչեցին քաղաքացիները՝ կանգնելով աղբամանների վրա ու թույլ չտալով քննչական խմբին մոտենալ դրանց: