29/06/2015 16:07
Պատահար՝ Տավուշում. կա մեկ զոհ և մեկ վիրավոր
Հունիսի 28-ին` ժամը 08:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Տավուշ գյուղի «Ժորիկի աղբյուր» կոչվող վայրում «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով վարորդը` 1973 թ. ծնված Համլետ Կլեկչյանը, տեղում մահացել է:
Ինչպես տեղեկացնոմ են ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից, ժամը 09.50-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գոտկատեղի շրջանի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1985 թ. ծնված Հովսեփ Կլեկչյանը, ով ևս գտնվել է «ՈւԱԶ»-ի սրահում:
Կատարվում է քննություն: