30/06/2015 14:53
Աթենքում և Սալոնիկում բողոքի ցույցեր են սկսվել
Հազարավոր մարդիկ, որոնց թիվն արդեն գերազանցում է 17 հազարը, դուրս են եկել հունական Աթենք և Սալոնիկ քաղաքների փողոցներ: Ցուցարարներն իրենց բողոքն են արտահայտում ընդդեմ միջազգային վարկատու «եռյակի» առաջարկների:
Интерфакс-ի փոխանցմամբ՝ ցուցարարները մեղադրում են Արժույթի միջազգային հիմնադրամին, Եվրոպական կենտրոնական բանկին և Եվրահանձնաժողովին «Հունաստանին շանտաժի» ենթարկելու համար։
Նախորդ շաբաթ եվրոգոտու ֆինանսների նախարարների խորհուրդը որոշել է չերկարաձգել Հունաստանին հատկացվող օգնության ծրագրի գործողության ժամկետը: Իսկ դրա համար ժամկետ է սահմանվել մինչև հունիսի 30-ը։
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Հունաստանը պատրաստվում է հուլիսի 5-ին հանրաքվե անցկացնել, որի ժամանակ քաղաքացիները պետք է քվերկեն վարկատուների պայմանների համար: